Հետո, երբ կապույտ տերեփուկը դաշտում
սմքած կոծոծ դառնա,
և քամին սվսվա անկոչ, վայի գույժի ձայնով,-
Ավա՜ղ, պոետը հեգ ի Տեր մարեց ահա,
Վախկոտ բողոք շրթին
Ու անընկեր:
Ախ, ինչպիսի կորուստ՝ կասեն մոտիկ մարդիկ,
ո՞վ էր՝ կասեն նրանք, ովքեր չգիտեին իրեն,
ոմանք կասեն՝ մեղա, ոմանք չար կժպտան՝
վերջապես, ինքն էլ չկա, ինքն էլ մեռավ ահա:
Կապանքազերծ հոգին հողուքարի բեռից
թեթևացած, բայց և շիվար, մոլոր,
մեկ հետ գնալ կուզի՝ դեպի կյանքն արդեն մարած,
մերթ առաջ սլանալ՝ դեպի աստղեր:
Փլված հյուղակ մի հին, պապիդ պապի շինած,
կասի՝ գնաս բարով, դու էլ ինձ լքեցիր:
Լուսագմբեթ հեռվից մեկը կասի՝ արի, եկար դու էլ ...
Իսկ տերեփուկը դաշտում, դարձյալ հույսով լեցուն,
մի նոր կյանքի համար կծոցվորվի:
10. 09. 2022 թ.
Հայկ Մարտիրոսյան